Մշակութային
Չարենցագետ Դավիթ Գասպարյանը բանախոսությամբ հանդես է եկել քրեակատարողական հիմնարկներում
հուլիսի 28, 2025
Հայ գրականագետ, գրաքննադատ, չարենցագետ Դավիթ Գասպարյանն այցելել է «Աբովյան», «Վարդաշեն» և «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներ՝ ազատազրկված անձանց նորովի ներկայացնելու Չարենց մեծությունը։ Բանախոսն ազատությունից զրկված անձանց հետ խոսել է ականավոր գրողի կյանքի, ստեղծագործական ուղու մասին, ներկայացրել Եղիշե Չարենցի բանտարկման ժամանակաշրջանը, պատասխանել ազատազրկված անձանց հետաքրքրող հարցերին։
«Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձինք նաև ասմունքել են գրողի բանաստեղծություններից։