Պաշտոնական

Պահանջվում են «D» կարգի վարորդական իրավունքի վկայական ունեցող վարորդներ

փետրվարի 20, 2024

Քրեակատարողական ծառայությանն անհրաժեշտ են «D» կարգի վարորդական իրավունքի վկայական ունեցող, հմուտ վարորդներ՝ Ծառայության կենտրոնական մարմնում և «Նուբարաշեն», «Արմավիր», «Արթիկ», «Վանաձոր», «Սևան» քրեակատարողական հիմնարկներում աշխատելու համար։

Վարձատրությունը՝ սկսած 260․000 ՀՀ դրամից։

Համապատասխան վարորդական վկայական և աշխատանքային փորձ ունեցող անձանց խնդրում ենք զանգարահել Քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմին 060 37-37-55 հեռախոսահամարով (հասցե՝ Արշակունյաց 63)։