Կրթական

Պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի վերաբերյալ սեմինար-քննարկումներ՝ «Վարդաշեն» ՔԿՀ-ում

դեկտեմբերի 25, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում իրականացվել են սեմինար-քննարկումներ՝ «Պատիժը կրելուց պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտը ՀՀ-ում» թեմայով։ Սեմինարներն անցկացրել են հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի մասնագետները։

Ազատազրկված անձանց ներկայացվել են պայմանական վաղաժամկետ ազատման համակարգի կիրառման իրավական հիմքերը, ընթացակարգը, չափանիշները և անհրաժեշտ պայմանները։

Սեմինար-քննարկումները միտված էին բարձրացնելու ազատազրկված անձանց իրազեկվածության մակարդակը և նպաստելու պայմանական վաղաժամկետ ազատման ինստիտուտի վերաբերյալ նրանց իրավական գիտելիքների խորացմանը։