Պաշտոնական
Պարզաբանում
ապրիլի 19, 2017
Ապրիլի 19-ին www.armlur.am կայքում զետեղված «Դատապարտյալի կինն ահազանգում է. ՔԿ վարչությունն, առանց պատճառաբանության, արգելում է տեսակցել ամուսնուն» հրապարակման կապակցությամբ հայտնում ենք, որ դատապարտյալ Արմեն Հակոբյանը նախորդ ուրբաթ օրը` ապրիլի 14-ին, արդեն իսկ սպառել է իր կարճատև տեսակցությունների քանակը: Այդ մասին այսօր քրեակատարողական հիմնարկի ղեկավարության կողմից տեղյակ է պահվել վերջինիս կնոջը:
Հայտարարում ենք, որ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկը գործել է բացառապես օրենքի շրջանակներում` ներկայացնելով կարճատև տեսակցությունը մերժելու հիմքերը:
Իսկ հրապարակման վերջում տեղ գտած տիկնոջ մտահանգումները սեփական վառ երևակայության արդյունքն են սոսկ: