Պարզաբանում
ապրիլի 19, 2017
Ապրիլի 19-ին «Հայկական ժամանակ» օրաթերթում զետեղված «Տեղափոխվել է հիվանդանոց» վերտառությամբ հոդվածում տեղ գտած փաստերի առնչությամբ Քրեակատարողական ծառայությունը հայտնում է, որ կալանավորված անձ Ա. Հակոբյանը 05.02.2017թ. տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ կատարվել է համակարգչային տոմոգրաֆիկ հետազոտություն, տրվել են նյարդաբանի և նյարդավիրաբույժի խորհրդատվություններ: Արդյունքում՝ Ա.Հակոբանի մոտ սուր օջախային փոփոխություններ չեն արձանագրվել: Կլինիկայում կալանավորված անձ Ա.Հակոբանը ստացել է սիմպտոմատիկ բուժում, և խորհուրդ է տրվել իրականացնել ամբուլատոր հսկողություն:
06.02.2017թ. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնից Ա.Հակոբանը տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ, որտեղ կատարվել են նյարդաբանի, թերապևտի և սրտաբանի զննումներ, լաբորատոր և գործիքային հետազոտություններ, որի արդյունքում թարմ օջախային փոփոխություններ չեն հայտնաբերվել:
10.02.2017թ. Ա.Հակոբանը վերադարձվել է «Երևան-կենտրոն» ՔԿ հիմնարկ:
15.02.2017թ., 15.03.2017թ. և 24.03.2017թ. կազմակերպվել են նյարդաբանի զննություններ:
30.03.2017թ.-ին կատարվել է սրտաբանի խորհրդատվություն, որի արդյունքում նշանակվել է համապատասխան բուժում:
10.04.2017թ.-ին կալանավորված անձ Ա.Հակոբանը զննվել է բժշկական աշխատանքային հանձնաժողովի կողմից:
12.04.2017թ-ին Ա.Հակոբանը հետագա հետազոտման և բուժման նպատակով տեղափոխվել է «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿ հիմնարկ, որտեղ կատարվել են անհրաժեշտ լաբորատոր և գործիքային հետազոտություններ՝ որովայնի օրգանների ուլտրաձայնային հետազոտություն, կրծքավանդակի ռենտգեն հետազոտություն, էլեկտրասրտագրություն, արյան բիոքիմիական հետազոտություն, արյան և մեզի ընդհանուր քննություններ: Նշանակվել է համապատասխան բուժում:
13.04.2017թ. հրավիրված նյարդաբանի խորհրդատվության արդյունքում առաջարկվել է որոշակի լրացումներով շարունակել նշանակված բուժումը` միաժամանակ նպատակահարմար գտնելով կատարել գլխուղեղի ԿՏ հետազոտություն, որը պետության կողմից երաշխավորված անվճար բժշկական օգնության շրջանակներում կազմակերպելու համար 18.04.2017թ. գրությամբ դիմել ենք ՀՀ առողջապահության նախարարություն:
Շեշտենք որ շուրջ 9 անուն դեղամիջոցներից Ա. Հակոբյանին քրեակատարողական հիմնարկի կողմից չեն տրվում միայն 4-ը, որոնցով քրեակատարողական ծառայություն այս պահին ապահովված չէ, սակայն տարվում են աշխատանքներ վերոնշյալ դեղամիջոցները ձեռք բերելու համար:
Ներկայումս Ա. Հակոբյանն առողջապահական մարմինների բուժական հաստատություններ տեղափոխման կարիք չունի: