Պաշտոնական
Պարզաբանում
հուլիսի 18, 2018
Այսօր՝ հուլիսի 18-ին, «Հրապարակ» լրատվական կայքը տեղեկություն տարածեց այն մասին, որ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի 20 դատապարտյալ հացադուլ է հայտարարել համաներման իրենց պահանջին արձագանք չստանալու պատճառով:
Վերոգրյալի կապակցությամբ ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը պարզաբանում է, որ հրապարակված տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում. «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում նման պահանջով հացադուլ հայտարարած դատապարտյալներ չկան: