Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը «Աբովյան» ՔԿՀ-ում հանդիպել է ազատազրկված անձանց հետ
հոկտեմբերի 02, 2024
Վերասոցիալականացման գործընթացի արդյունավետության բարձրացման նպատակով տարբեր մշակութային կենտրոններ և հասարակական կազմակերպություններ ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների հետ համատեղ պարբերաբար կազմակերպում են բազմաբնույթ մշակութային միջոցառումներ և հանդիպումներ ազատազրկված անձանց հետ:
Վերոնշյալ միջոցառումների շրջանակներում «Իրավական նախաձեռնությունների կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Նարե Հովհաննիսյանը և Պարույր Սևակի տուն-թանգարանի տնօրեն, գրականագետ Սևակ Ղազարյանը հյուրընկալվել են «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում:
Ս. Ղազարյանը հետաքրքիր փաստեր է ներկայացրել Պարույր Սևակի կյանքից և ստեղծագործական գործունեությունից, ինչպես նաև ծավալված զրույցի ընթացքում պատասխանել է ազատազրկված անձանց հետաքրքրող հարցերին:
Հանդիպման ավարտից հետո տուն-թանգարանի տնօրեն Սևակ Ղազարյանը շրջայց է կատարել հիմնարկի ուսումնական սենյակներում և գրադարանում: Ազատազրկված անձանց՝ գրքի հանդեպ հետաքրքրությունը առավել խթանելու համար թանգարանի կողմից հիմնարկի գրադարանին նվիրաբերվել է 30 միավոր տարբեր ժանրերի գիրք: