Կրթական

«Պուշկինի, Լերմոնտովի և Եսենինի սիրային լիրիկան» խորագիրը կրող միջոցառում` ՀՀ ԱՆ «Արմավիր» ՔԿՀ-ում

ապրիլի 05, 2023

Ապրիլի 4-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել «Պուշկինի, Լերմոնտովի և Եսենինի սիրային լիրիկան» խորագիրը կրող միջոցառում: Այն կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագրի «Ռուսաց լեզու» և «ՏՀՏ» առարկաների շրջանակներում: Միջոցառումը «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ պատրաստել և վարել են ուսուցչուհիներ Լիլյա Հարությունյանը և Մանուշակ Թևանյանը:         

Միջոցառման ընթացքում հանրակրթական ծրագրում ընդգրկված ավագ և հիմնական դպրոցներում սովորող դատապարտյալները ներկայացրել են  ռուս մեծանուն գրողների պոեզիան, կարդացել նրանց լիրիկական ստեղծագործություններից, իսկ ձևավորումը և նյութերի տեսարժանությունն ապահովվել է «ՏՀՏ» առարկայի շրջանակներում, տեսասահիկի միջոցով սովորողների կողմից պատրաստված  թեմատիկ  պատկերներով: