Մշակութային
Ռոբ Ռայների ֆիլմը ցուցադրվել է «Արմավիր» ՔԿՀ-ում
հոկտեմբերի 07, 2021
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ համատեղ ազատազրկված անձանց վերասոցիալականացման ծրագրի շրջանակներում կազմակերպել է ֆիլմի դիտում։ Ցուցադրվել է հոլիվուդյան հայտնի ռեժիսոր Ռոբ Ռայների «Երազանքների ցանկը» (The Bucket List) ֆիլմը դերասաններ Ջեք Նիքոլսոնի և Մորգան Ֆրիմանի մասնակցությամբ։
Ազատազրկված անձինք մեծ հետաքրքրությամբ են մասնակցել ֆիլմի ցուցադրմանը, իսկ ավարտին քննարկել են ֆիլմի խորհուրդը, հերոսների պահվածքը և իրապես նրանց ճիշտ մոտեցումն անխուսափելի մահվան։