Կրթական

«Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի դասախոսական կազմի ներկայացուցիչները և ուսանողներն այցելել են «Արմավիր» ՔԿՀ

նոյեմբերի 21, 2024

ՀՀ ԱՆ «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակից Ասյա Օհանյանի նախաձեռնությամբ նոյեմբերի 20-ին հիմնարկ էին այցելել «Հայբուսակ» համալսարանի «Ռոսլին» արվեստի և հումանիտար գիտությունների ակադեմիայի հոգեբանության ամբիոնի վարիչ, հ․գ․թ․, դոցենտ Վիտյա Յարամիշյանը, դասախոսներ և ուսանողներ։ 

Հյուրերն անցկացրել են հանդիպում-քննարկում «Անձնային աճ՝ ինքնակատարելագործման ուղի» խորագրով դասընթացի մասնակից 33 դատապարտյալների հետ։

Մասնագետների կողմից ներկայացվել են ազատազրկված անձանց շրջանում անձնային աճի վերաբերյալ հոգեբանական դիտարկումներ, անազատության պայմաններում անձնային աճի կիրառելի մեխանիզմները և թեմային վերաբերող այլ հարցեր։ 

Հավելենք, որ «Անձնային աճ՝ ինքնակատարելագործման ուղի» խորագրով դասընթացն իրականացվել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ինքնագործ միավորման անդամ, դատապարտյալ Վիտալիոս Խիոնիդիսի նախաձեռնությամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի ու Հայաստանի մշակույթի գործիչների միության աջակցությամբ։