Հոգևոր
Ս․ Խաչի վեր բարձրացման և փառաբանման տոնը՝ «Աբովյան» ՔԿՀ-ում
սեպտեմբերի 12, 2022
Սեպտեմբերի 11-ին Հայ առաքելական սուրբ եկեղեցին տոնեց Հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից վերջինը՝ Ս․ Խաչի վեր բարձրացման և փառաբանման տոնը։
Խաչվերացի տոնը մեծ նշանակություն է ստացել հատկապես 7-րդ դարի առաջին կեսից, երբ Քրիստոսի խաչափայտը պարսկական գերությունից վերադարձվում է Երուսաղեմ։
Այս տոնը հայ ժողովրդի համար ունի հարությամբ նորոգվելու խորհուրդ։
Խաչվերաց տոնը հիշատակվել է նաև ՀՀ ԱՆ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում։ Հիմնարկի հոգևոր հովիվ Տեր Արսեն քահանա Համբարձումյանի օրհնությամբ մատուցվել է Ս․ պատարագ, այնուհետև կատարվել է հոգեհանգստյան արարողակարգը։