Մշակութային

Սերգեյ Փարաջանովի թանգարանի անձնակազմն այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ

հուլիսի 15, 2025

Քրեակատարողական ծառայության և Սերգեյ Փարաջանովի թանգարանի համագործակցության շրջանակներում «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր լուսանկարչական ցուցահանդես՝ նվիրված հայազգի կինոռեժիսոր, սցենարիստ, արվեստագետ Սերգեյ Փարաջանովի ստեղծագործություններին։

Թանգարանի աշխատակիցներ Նեդա Դալալյանը, Զորեն Գալստյանը և Ռուզաննա Ալեքսանյանն ազատազրկված կանանց ներկայացրել են Փարաջանովի կենսագրությունն ու ստեղծագործական ուղին, խոսել նրա բանտային կյանքից, անազատության մեջ ստեղծած կոլաժներից, որոնց պատրաստման համար ռեժիսորն օգտագործում էր նաև խցակիցների օգնությամբ հայթհայթած գրեթե յուրաքանչյուր իր։

Ներշնչված Փարաջանովի ձեռակերտ աշխատանքներից՝ ազատազրկված կանայք միջոցառման ընթացքում ստեղծել են իրենց սեփական կոլաժները։ Թանգարանը նաև գիրք և լուսանկարներ է նվիրել հիմնարկին։