Մշակութային
Սիլվա Կապուտիկյանին նվիրված միջոցառում «Աբովյան» ՔԿՀ-ում
հունվարի 20, 2022
Հունվարի 20-ին ազատազրկված կանանց համար և անձամբ նրանց մասնակցությամբ Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր ցերեկույթ՝ նվիրված հայ պոեզիայի դուստր ու մայր Սիլվա Կապուտիկյանի ծննդյան 103-ամյակին։
Հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աշխատակիցները ներկայացրել են բանաստեղծուհու կյանքն ու ստեղծագործությունները, հասարակական գործունեությունը, ցուցադրվել են թանգարանային նմուշներ։ Միջոցառման մասնակիցներն ունկնդրել են նաև Ս․ Կապուտիկյանի բանաստեղծությունների հիման վրա գրված երգեր։