Մշակութային
Սոս Սարգսյանին նվիրված ցերեկույթ «Աբովյան» ՔԿՀ-ում
հունիսի 10, 2022
Այսօր՝ հունիսի 10-ին, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը կազմակերպել էր կինոդիտում. կին դատապարտյալների համար ցուցադրվել էր հայկական կինոյի գոհարներից մեկը՝ «Ճերմակ անուրջներ» ֆիլմը:
Կինոդիտումից առաջ կանանց ներկայացվել էին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, մեծանուն Սոս Սարգսյանի կյանքն ու գործունեությունը, մտորումներն ու խոհերը, ստեղծագործական անցած ուղին, նրա մտահոգությունները մերօրյա արվեստի, թատրոնի ու կյանքի մասին: