Հոգևոր

Սուրբ Աստվածամոր Վերափոխման տոնը նշվել է նաև քրեակատարողական հիմնարկներում

օգոստոսի 17, 2020

Օգոստոսի 16-ին Հայ առաքելական եկեղեցին մեծ հադիսավորությամբ նշել է հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից չորրորդը՝ Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը համարվում է նաև Տիրամորը նվիրված տոներից ամենահինը: Այս տոնին բոլոր եկեղեցիներում պատարագից հետո կատարվում է խաղողօրհնության կարգը: 

Հայ առաքելական եկեղեցու բարեպաշտական արարողությունը նշվել է նաև «Աբովյան», «Արթիկ», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկներում որտեղ, պահպանելով հակահամաճարակային անվտանգության կանոնները, հիմնարկների հոգևոր հովիվների ձեռամբ օրհնվել է խաղողը, ինչպես նաև մեկնաբանվել է օրվա խորհուդն ու իմաստը։ Այնուհետ օրհնված խաղողը բաժանվել է ներկաներին: Արարողությունն ավարտվել է  մոմավառությամբ: