Տեսադարան

«Սուրբ Զատիկին ընդառաջ». միջոցառում «Արթիկ» քրեակատարողական հիմնարկում

ապրիլի 07, 2023

Ապրիլի 6-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ տեղի է ունեցել «Սուրբ Զատիկին ընդառաջ» խորագրով միջոցառում:

Կենտրոնի կողմից իրականացվող կրթական ծրագրերին մասնակցող դատապարտյալները խեցեգործության ուսուցիչ Արման Ալեքսանյանի օգնությամբ պատրաստել էին ցուցահանդես: Ցուցադրվել են սովորողների ձեռքի աշխատանքները՝ Սուրբ Զատիկի թեմայով՝ կավից սպասք, նկարներ և կիրառական արվեստի այլ իրեր: 
Միջոցառման ընթացքում ցուցադրվել է տեսանյութ, որով ներկայացվել է ցուցահանդեսին պատրաստվելու ողջ գործընթացը:

«Սուրբ Զատիկին ընդառաջ» միջոցառման մաս է կազմել պատմության ուսուցիչ Արմեն Սարգսյանի պատրաստած դասախոսությունը՝ Սուրբ Հարության տոնի հոգևոր և ազգային ավանդական խորհրդի վերաբերյալ:

Միջոցառման ավարտին տեղի է ունեցել զատիկի ձու կռվացնելու ավանդական արարողությունը: