Օպերատիվ

Սուրհանդակ աղավնիները «վայրէջք կատարեցին» «Արթիկ» ՔԿՀ-ում

սեպտեմբերի 25, 2019

Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 17:00-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Արթիկ» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելով, 4-րդ մասնաշենքի ետնամասում գտնվող ծառերի վրա հայտնաբերել են 2 ձեռնասուն աղավնի, որոնցից մեկի ոտքին եղել է «ԺАКУ» գրառմամբ պլաստմասսե օղակ:

Համաձայն մասնագիտական դիտարկման՝ հայտնաբերված աղավնիների  օգտագործումը միտված է եղել սուրհանդակ, այդ թվում թմրամիջոց տեղափոխող աղավնիների գայթակղմանը և նրանց վայրէջքն ապահովելուն:

Սուրհանդակ աղավնիների միջոցով արգելված իրերի ներթափանցման փորձի վերաբերյալ նախապատրաստվում են նյութեր: