Հոգևոր
Սրբապատկերի օծման արարողություն «Հրազդան» ՔԿՀ-ում
հոկտեմբերի 15, 2021
Հոկտեմբերի 15-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Հրազդան» քրեակատարողական հիմնարկի Սբ․ Սարգիս մատուռում տեղի է ունեցել սրբապատկերի օծման արարողություն, որին մասնակցել են նաև ազատազրկված անձինք։
Արարողությունից հետո ՀՀ ԱՆ ՔԿՀ-ների հոգևոր պատասխանատու Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանի ձեռամբ կազմակերպվել է ժամերգություն, և հնչել է տերունական աղոթքը։