Սրբուհի Գալյանը շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում
ապրիլի 02, 2025
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը նախարարի տեղակալ Գևորգ Քոչարյանի և Քրեակատարողական ծառայության պետի առաջին տեղակալ Սահակ Գրիգորյանի ուղեկցությամբ այցելել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկ: Նախարարն այնտեղ հետևել է քրեակատարողական հիմնարկի Ինքնագործ մշակութային միավորման անդամ ազատազրկված անձանց նախաձեռնությամբ և մասնակցությամբ բեմադրված «Խնամախոս» ներկայացմանը: Բեմադրության ավարտին տեղի է ունեցել ազատազրկված, Ինքնագործ մշակութային միավորման նախագահ Մխիթար Մոս-Մուշեղյանի հեղինակած «Խնամախոս» գրքի շնորհանդեսը:
Սրբուհի Գալյանը կարևորել է ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված ծրագրերի իրականացումը նաև թատերական բեմադրությունների միջոցով։
Արդարադատության նախարարը շրջայց է կատարել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկում, ծանոթացել ազատազրկված և կալանավորված անձանց պահման պայմաններին։
Սկզբնաղբյուրը՝ https://moj.am/article/4313