Մշակութային
«Սև քառակուսու» փիլիսոփայությունը՝ կին դատապարտյալների աչքերով
նոյեմբերի 09, 2022
Ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված միջոցառումների շրջանակներում սույն թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում լուսավորչական ինքնագործ միավորման անդամ կին դատապարտյալների կողմից իրականացվել է ցերեկույթ՝ Կազիմիր Մալևիչի «Սև քառակուսի» կտավը թեմայով:
Ազատազրկված կանայք ներկայացրել են կտավի ստեղծման պատմությունը, դիտել Մալևիչի մասին «Կամուրջ անդունդի վրայով», ինչպես նաև «Մալևիչի սև քառակուսին և զուտ արվեստի գաղափարը»՝ ըստ Դավիթ Մոսինյանի, հաղորդաշարերը: