Օպերատիվ

«Սևան» ՔԿՀ-ի մարզադաշտում հայտնաբերվել է կասկածելի փաթեթ

նոյեմբերի 01, 2022

Սույն թվականի հոկտեմբերի 30-ին՝ ժամը 22:45-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի հերթապահ խմբի պատասխանատու հերթապահը, հերթական շրջայց կատարելիս, դատապարտյալների համար նախատեսված մարզադաշտի խոտածածկին հայտնաբերել է փաթեթ, որում առկա են եղել 2 բջջային հեռախոս, USB լար և ականջակալ: