Օպերատիվ
«Սևան» ՔԿՀ-ում ծառայողները կանխել են արգելված իրերի փոխանցումը
նոյեմբերի 08, 2022
Նոյեմբերի 6-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի պահպանության ապահովման բաժնի ծառայողը, դիտաշտարակներից մեկում ծառայություն իրականացնելիս, ժամը 22:15-ի սահմաններում ահազանգել է հնարավոր ներնետման մասին:
Ահազանգից անմիջապես հետո իրականացվել է տեղանքի զննություն, և հիմնարկի պահակետերից երկուսի միջնամասում հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել մեթամֆետամին տեսակի թմրամիջոցին նմանվող բյուրեղանման զանգված և բջջային հեռախոս: