Օպերատիվ
«Սևան» ՔԿՀ-ում հայտնաբերվել է ներնետված փաթեթ
հունվարի 09, 2023
2023 թվականի հունվարի 5-ին՝ ժամը 22:15-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով նույն հիմնարկի օպերատիվ բաժնից ստացված տեղեկությունները արգելված իրերի հնարավոր ներնետման մասին, իրականացրել են տարածքի զննություն:
Զննությամբ ամառային տաղավարներից մեկի հարակից տարածքում հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել շագանակագույն, փոշենման և դեղնականաչավուն առանձնացված զանգվածներ: