Օպերատիվ

«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները կանաչու կապոցի միջից հայտնաբերել են թաքցված սմարթ ժամացույց

հուլիսի 03, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները զննության են ենթարկել քաղաքացու կողմից դատապարտյալի անվամբ բերված հանձնուքը։

Զննության արդյունքում հանձնուքում առկա ռեհանի և սամիթի կապոցի միջից ծառայողները հայտնաբերել են սմարթ ժամացույց։

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։