Օպերատիվ
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները հայտնաբերել են թաքցված հեռախոսը
մարտի 16, 2023
2023 թվականի մարտի 15-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել դատապարտյալի մոտ տեսակցության եկած քաղաքացուն:
Խուզարկության արդյունքում վերջինիս ոտքերի միջնամասից հայտնաբերվել են բջջային հեռախոս և բջջային հեռախոսի մարտկոց: