Օպերատիվ
«Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները տաղավարի տանիքում պատրաստված թաքստոցից հայտնաբերել են թմրամիջոցի նմանվող, խոշոր չափերի զանգվածներ
հունվարի 30, 2024
Հունվարի 27-ին՝ ժամը 10։00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողները խուզարկություն են իրականացրել բնակելի գոտու մասնաշենքերից մեկի հետնամասում գտնվող տաղավարի տանիքում։
Արդյունքում՝ տանիքում պատրաստված թաքստոցից հայտնաբերվել են պլաստմասե տարաներ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 65,1 գրամ քաշով, դեղնականաչավուն, չոր առանձնացված զանգվածներ։ Բացի այդ՝ թաքստոցից հայտնաբերվել է ծխախոտի տուփ՝ նույնպես լցված մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, կանաչավուն զանգվածով, որի քաշը տուփի հետ միասին կազմել է 23,9 գրամ։
Հայտնաբերվածներն ուղարկվել են ՀՀ ՔԿ Կոտայքի մարզային քննչական վարչություն։