Կրթական

«Սևան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր սեմինար-քննարկում կրթության կարևորության և կրթական նորարարական մոտեցումների վերաբերյալ

օգոստոսի 18, 2021

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի և «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր պետական ոչ առևտրային կազմակերպության հիմնադիր Աշոտ Բլեյանի նախաձեռնությամբ Միավորված ազգերի կազմակերպության կողմից սահմանված երիտասարդների միջազգային օրվա կապակցությամբ ՀՀ ԱՆ «Սևան» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր սեմինար-քննարկում կրթության կարևորության և կրթական նորարարական մոտեցումների վերաբերյալ։

Սեմինարն անցկացրել են  «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի նախկին սաները՝ Հարություն Մնացականյանը՝ «Առողջ սնունդը և երիտասարդությունը» և Իզաբելլա Խանզրատյանը՝ «Լեռնային նպատակներ» թեմաներով:

Աշոտ Բլեյանը սեմինարի ավարտին «Սևան» քրեակատարողական հիմնարկի գրադարանին նվիրել է շուրջ երկու տասնյակ գեղարվեստական գիրք։