«Սևան» քրեակատարողական հիմնարկում ցուցադրվել է «Քաոս» ֆիլմը
ապրիլի 03, 2023
Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել «Կանանց դերը մեր կյանքում» խորագիրը կրող միջոցառումը՝ նվիրված գարնանը, մայրությանը և կնոջը: Միջոցառումը կազմակերպվել էր ՀՀ արդարադատության նախարարության «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի կողմից իրականացվող «Իրավախախտում կատարած անձանց գեղագիտական դաստիարակության և կրթական ծրագրերի իրականացում՝ առանց տարիքային սահմանափակման» հանրակրթական ծրագրի «Հայոց լեզու և գրականություն» ու «Խեցեգործություն» առարկաների շրջանակում։ Միջոցառման կազմակերպմանը օժանդակել են հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը և քրեակատարողական հիմնարկում գործող ինքնագործ մշակութային միավորման նախագահ, ցմահ դատապարտյալ Արտակ Ալեքյանը:
Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Դանելյանը դատապարտյալներին ներկայացրել է հայ մեծանուն գրող Ալեքսանդր Շիրվանզադեի «Քաոս» վեպը և ստեղծագործության հիման վրա նկարահանված ֆիլմը, որիդիտում-քննարկման արդյունքում շեշտադրվել են կյանքի կարևոր գաղափարներ, ինչպիսիք են կնոջ սիրո բարերար ազդեցության միջոցով բարոյալքված և ապականված կյանքից հրաժարվելը և բարոյական նորմերով ապրող մարդ դառնալը:
Միջոցառման ընթացքում «Խեցեգործություն» առարկան դասավանդող ուսուցչուհի Վիկտորյա Գասպարյանը կազմակերպել է փոքրիկ, կիրառական արվեստի գործերի ցուցահանդես, իսկ ավարտին մասնակիցների ներկայացմամբ հնչել ենգարնանը, մայրությանը և կնոջը նվիրված հայ և արտասահմանյան գրականությունից տողեր: