Մշակութային

Վալմարի հանդիպումը ազատազրկված կանանց հետ

մարտի 27, 2026

ՀՀ ժողովրդական նկարիչ Վալմարը (Վոլոդյա Մարգարյանը) այցելել է «Աբովյան» քրեակատարողական հիմնարկ՝ հանդիպելու ազատազրկված կանանց հետ։ Այցի ընթացքում նա զրուցել է գեղանկարչության, իր հարուստ ստեղծագործական ժառանգության մասին՝ կիսվելով մասնագիտական փորձով և կյանքի անցած ուղով։

Միջոցառման շրջանակում ցուցադրվել է Վալմարի ծննդյան 75-ամյակին նվիրված «Վալմար գեղանկարիչ, ում արվեստում թագավորում է երաժշտությունը» փաստավավերագրական ֆիլմը, որի հեղինակն ու ռեժիսորը՝ Կարեն Թովմասյանը, նույնպես ներկա է եղել հանդիպմանը։

Ֆիլմը ներկայացնում է Վալմարի կյանքի և ստեղծագործական ուղու կարևոր դրվագները՝ առանձնացնելով նրա արվեստի ինքնատիպ ներկապնակն ու արտահայտչական միջոցները։