Օպերատիվ

«Վանաձոր» ՔԿՀ-ի աշխատակցի մոտից հայտնաբերվել է մարիխուանա տեսակի թմրամիջոց

հունվարի 03, 2022

2022 թվականի հունվարի 1-ին՝ ժամը 08:50-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, անձնական զննության են ենթարկել գործընկերներից մեկին: 

Զննությամբ վերջինիս մոտից հայտնաբերվել է փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 3,2 գրամ քաշով, առանձնացված դեղնականաչավուն, բուսական զանգվածներ և 20 դրամ անվանական արժեքով մետաղադրամ: 

Զննության ենթարկված ծառայողը հայտարարել է, որ բուսական զանգվածը մարիխուանա տեսակի թմրամիջոց է՝ նախատեսված իր անձնական օգտագործման համար, և որևէ մեկին փոխանցելու նպատակ չի ունեցել:

Դեպքի կապակցությամբ նախապատրաստված նյութերն ուղարկվել են ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչություն հետագա ընթացքը որոշելու նպատակով: