Օպերատիվ

«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները հայտնաբերել են ներնետված փաթեթ

հունվարի 23, 2023

Սույն թվականի հունվարի 21-ին՝ ժամը 13:10-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով նույն հիմնարկի օպերատիվ բաժնում ստացված տեղեկությունները, զննություն են իրականացրել հիմնարկի հիմնական պատի և բնակելի մասնաշենքի միջնամասում:

Տեղազննության արդյունքում նշված տարածքից հայտնաբերվել է ներնետված փաթեթ, որում առկա է եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, 3,1 գրամ քաշով, դեղնականաչավուն զանգված: