Օպերատիվ

«Վանաձոր» ՔԿՀ-ի ծառայողները քաղաքացու մոտից հայտնաբերել են կասկածելի զանգվածներ

օգոստոսի 29, 2022

2022 թվականի օգոստոսի 26-ին՝ ժամը 12:00-ի սահմաններում, Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, խուզարկության են ենթարկել կալանավորված անձի մոտ կարճատև տեսակցության եկած քաղաքացուն: 

Խուզարկության արդյունքում վերջինիս մոտից հայտնաբերվել են փաթեթներ, որոնցում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 67,1 գրամ քաշով առանձնացված զանգվածներ:  

ՀՀ ՔԿ Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ, որի շրջանակներում ձերբակալվել է մեկ անձ: