Մշակութային

«Վանաձոր» ՔԿՀ-ում տեղի է ունեցել գրական հանդիպում Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասանների հետ

դեկտեմբերի 04, 2024

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի համագործակցության շրջանակներում «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում կազմակերպվել էր գրական հանդիպում դերասաններ Էլֆիկ Զոհրաբյանի և Գագիկ Դուրմիշյանի հետ։

Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի դերասան, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի Վանաձորի մասնաճյուղի տնօրեն Էլֆիկ Զոհրաբյանն ազատազրկված անձանց համար ընթերցել է Հովհաննես Թումանյանի և Ավետիք Իսահակյանի ստեղծագործություններից, իսկ դերասան Գագիկ Դուրմիշյանը հանդես է եկել իր հեղինակած հումորային մանրապատումներով։ 

Միջոցառմանն իր բանաստեղծություններն է ներկայացրել նաև դատապարտյալ Շահեն Քոչարյանը։