Մարզական

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի 25 դատապարտյալ մարզվել է առաջնության համար

փետրվարի 16, 2023

Սույն թվականի հունվարի 16-ից մինչև փետրվարի 15-ը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի կողմից կազմակերպվել և իրականացվել են մարզումներ, որոնցում ընդգրկված է եղել 25 դատապարտյալ։ 

Շուրջ մեկամսյա մարզումների արդյունքներով փետրվարի 15-ին հիմնարկի մարզասրահում 10 ազատազրկված անձանց մասնակցությամբ կազմակերպվել է առաջնություն երկու մարզաձևերից՝ պտտաձողից ձգում և ծանրաձողի հրում պառկած դիրքից։

Առաջնության մասնակիցները մեծ ոգևորությամբ և ակտիվորեն պայքարել են՝ մրցանակային տեղերը զբաղեցնելու համար։ Պայքարի արդյունքում առաջին 3 հորիզոնականներին համապատասխանաբար արժանացել են դատապարտյալներ Անդրանիկ Պալյանը, Արեն Չատինյանը և Սերիկ Կիրակոսյանը։ 

Հիմնարկի ՍՀԻԱ բաժնի պետ Վ. Ղազարյանը դրվատանքի խոսքեր է ասել բոլոր մասնակիցներին՝ առանձնապես կարևորելով ազատ ժամանակն արդյունավետ օգտագործելու նրանց տրամադրվածությունն  ու ջանքերը, և վարչակազմի կողմից հաղթողներին պարգևատրել է շնորհակալագրերով։