Կրթական

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում իրականացված վերասոցիալականացման ծրագրերի մասնակից դատապարտյալները ստացել են հավաստագրեր և վկայագրեր

հունվարի 29, 2025

Հունվարի 27-ին ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Հայկ Սանոյանի կողմից հանձնվել են հավաստագրեր և վկայագրեր «Կաշեգործություն», «Ազգագրություն» և «Հաղորդակցման հմտություններ» դասընթացներն ավարտած դատապարտյալներին։ 

Հանձնման արարողությանը մասնակցել են «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի պետի ժամանակավոր պաշտոնակատար, արդարադատության փոխգնդապետ Արկադի Թադևոսյանը, հիմնարկի վարչակազմի և ՊՈԱԿ-ի ներկայացուցիչներ։ 

Հայկ Սանոյանը շնորհավորել է ծրագրի մասնակիցներին և վստահություն հայտնել, որ այս ծրագիրը կարևոր հիմք կդառնա նրանց ապագա մասնագիտական և անձնական հաջողությունների համար։ Արկադի Թադևոսյանը նույնպես շնորհավորել է հավաստագրեր ստացած դատապարտյալներին՝ իր խոսքում շեշտելով նման ծրագրերի նշանակությունը դատապարտյալների վերասոցիալականացման և հասարակություն վերաինտեգրվելու գործընթացում։ 

Արարողության ավարտին ներկայացվել են դատապարտյալների կողմից պատրաստված կաշվե դրամապանակները, ժամացույցի գոտիները և այլ ձեռագործ իրեր։