Հոգևոր

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել մատուռի օրհնություն

դեկտեմբերի 09, 2022

2022 թվականի դեկտեմբերի 8-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի աջակցությամբ  և Գուգարաց թեմի հոգևոր սպասավոր քահանա Տեր Վահան Ազարյանի նախաձեռնությամբ կազմակերպվել է մատուռի օրհնման արարողություն, որն իրականացրել է Գուգարաց թեմի առաջնորդ, Գերաշնորհ Տեր Հովնան եպիսկոպոս Հակոբյանը։ Արարողակարգին անմիջական մանակցություն են ունեցել նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների հոգևոր առաջնորդ Ռուբեն վարդապետ Զարգարյանը և Գուգարաց թեմի հոգևոր սպասավոր քահանա Տեր Վահան Ազարյանը:

Մատուռի օրհնությանը ներկա են եղել հիմնարկի պետ, արդարադատության գնդապետ Արսեն Արզումանյանը, վարչակազմի աշխատակիցները և անազատության մեջ գտնվող անձինք: