Պաշտոնական
«Վանաձոր» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկներում ամփոփվել են 2025 թվականի գործունեության արդյունքները
մարտի 04, 2026
Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանի գլխավորությամբ ամփոփվել են «Վանաձոր» և «Արթիկ» քրեակատարողական հիմնարկների՝ 2025 թվականի ընթացքում իրականացված աշխատանքները։
«Վանաձոր» ՔԿՀ․
- Վերանորոգվել են՝
- 17 խցեր և 5 լոգասենյակներ
- 3 հանդերձարան
- բնակելի մասնաշենքի նախամուտքը
- վերանորոգվել և կահավորվել են քննչական գործողությունների սենյակները
- բնակելի գոտու երեք հարկերի բոլոր միջանցքները
- Կառուցվել են՝
- 1 նոր լոգարան և հանդերձարան
- 1 նոր խուց՝ իր սանհանգույցով
- Հայտնաբերված արգելված իրեր (աճ՝ 2024թ․ համեմատ)՝
- 90 կտրող-ծակող առարկա (2024թ․՝ 37)
- 7,7 լիտր ոգելից խմիչք (2024թ․՝ 0)
- Վերասոցիալականացման միջոցառումներ (աճ՝ 2024թ․ համեմատ)՝
- 61 մշակութային, կրթական, մարզական, հոգևոր միջոցառումներ (2024թ․՝ 35)
«Արթիկ» ՔԿՀ․
- Վերանորոգվել են՝
- 6 երկարատև տեսակցությունների սենյակ
- 20 խուց/կացարան
- 4 մարզական սենյակ (նաև կահավորվել)
- 3 լոգարան
- երեք մասնաշենքերի առաջին հարկերի միջանցքները
- 3 աշխատասենյակ
- 1 բուժմասի սենյակ
- Խուզարկություններ՝
- 2025թ․ - 3810
- 2024թ․ - 3644
- Հայտնաբերված արգելված իրեր՝
- 220 բջջային հեռախոս (2024թ․՝ 109)
- 208 բջջային հեռախոսի պարագա (2024թ․՝ 109)
- 14 կտրող-ծակող առարկա (2024թ․՝ 4)
- 194 լիտր ինքնաշեն ոգելից խմիչք (2024թ․՝ 144,5)
- Կանխվել է հիմնարկի բնակելի գոտի ներթափանցման 14 դեպք (2024․՝ 10)