Մշակութային

«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկը հյուրընկալել է Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբոլցյանին

նոյեմբերի 11, 2024

ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության և Խաչատուր Աբովյանի տուն-թանգարանի միջև ձեռք բերված համագործակցության շրջանակներում «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ են այցելել թանգարանի տնօրեն Արևիկ Ստամբոլցյանը և թանգարանի աշխատակից Նազիկ Դանիելյանը։

Հյուրերն ազատազրկված անձանց համար անցկացրել են ծավալուն կրթամշակութային միջոցառում՝ նվիրված հայ մեծ գրող, մանկավարժ, հայագետ Խաչատուր Աբովյանին։ Ազատազրկված անձանց ներկայացվել են Աբովյանի կյանքն ու գրական ժառանգությունը, ներկաներն ունկնդրել են նաև Խաչատուր Աբովյանի խոսքերով երգեր։ Բացի այդ՝ ցուցադրվել է տուն-թանգարանի մոտ կանգնեցված գրողի հուշարձանի մասին անիմացիոն ֆիլմ, որտեղ ներկայացվում է հուշարձանի կառուցման և տեղադրման ընթացքում առաջացած դժվարությունների և դրանց հաղթահարման ուղիների պատմությունը։ 

Միջոցառման ավարտին հյուրերը «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի գրադարանին նվիրել են Խաչատուր Աբովյանի գրքերից։