Օպերատիվ
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձի մոտից հայտնաբերվել է թաքցված բջջային հեռախոս
մայիսի 13, 2025
ՀՀ արդարադատության նախարարության «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկի ծառայողները քաղաքացու հետ տեսակցությունից հետո խուզարկության են ենթարկել կալանավորված անձ Կ․Մ․-ին։ Վերջինիս մոտից հայտնաբերվել է բջջային հեռախոս։
Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։