«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում պահվող հայ և օտարազգի ազատազրկված անձանց միջև կազմակերպվել է վազքի մրցույթ
հուլիսի 12, 2024
Ազատազրկված անձանց վերասոցիալականացմանը և ազատ ժամանակն արդյունավետ օգտագործելուն ուղղված ծրագերի շրջանակներում շարունակվում են ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում կազմակերպվել տարբեր բնույթի միջոցառումներ:
Հերթական սպորտային միջոցառումն է կազմակերպվել ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ-ում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի նախաձեռնությամբ: Հիմնարկում իրենց պատիժը կրող, մինչև 50 տարեկան դատապարտյալների շրջանում անցկացվել է 50 մետր վազքի մրցույթ, որին մասնակցել է 25 դատապարտյալ, այդ թվում նաև՝ օտարերկրացի ազատազրկված անձինք: Մինչ առաջնությունը՝ դատապարտյալները մարզվել են հիմնարկի մարզադահլիճում:
Առաջին երեք հորիզոնականը համապատասխանաբար գրավել են Աֆղանստանի քաղաքացի Սիկհանդար Նիազային, Բանգլադեշի քաղաքացի Անիմուլ Հոքին և ՀՀ քաղաքացի Տիգրան Առաքելյանը: