Պաշտոնական

Վերապատրաստման դասընթացներ պրոբացիայի ծառայությունում

մայիսի 23, 2018

ՀՀ արդարադատության նախարարության և Հայաստանում ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի համագործակցության շրջանակում սույն թվականի մայիսի 21-25-ը ՀՀ ԱՆ պրոբացիայի պետական ծառայության շենքում իրականացվում են հնգօրյա վերապատրաստման դասընթացներ, որոնց մասնակցում է ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչությունից և քրեակատարողական հիմնարկներից 8 ներկայացուցիչ:

Դասընթացի շրջանակներում բազմաթիվ մասնագիտական թեմաներից բացի՝ քննարկվում են նաև պատժի կրումից պայմանական վաղաժամկետ ազատելու կամ չկրած մասն ավելի մեղմ պատժատեսակով փոխարինելու վերաբերյալ զեկույցների կազմելու գործընթացը, այդ գործընթացին վերաբերող առկա և նոր մոդելները, դրանց խնդիրները և առանձնահատկությունները, նոր մոդելի առանձնահատկությունների հիման վրա խորհրդատվական զեկույցի կազմման հմտությունները: