Մշակութային

Վերասոցիալականացման միջոցառումներ՝ «Գորիս» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներում

հունիսի 26, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Գորիս» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների կողմից կազմակերպվել էին վերասոցիալականացման միջոցառումներ՝ ուղղված ազատությունից զրկված անձանց դրական վարքագծի խթանմանը, ազատ ժամանակի արդյունավետ անցկացմանը։

«Գորիս» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված անձանց համար ցուցադրվել է «Մխիթար Սպարապետ» /«Հուսո աստղ»/ ֆիլմը, իսկ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում կին և անչափահաս ազատազրկված անձինք ուժերը չափել են սեղանի թենիսի մարզաձևում։