Մարզական

Վերասոցիալականացման միջոցառումներ՝ «Վանաձոր» և «Սևան» քրեակատարողական հիմնարկներում

հուլիսի 14, 2025

ՀՀ արդարադատության նախարարության «Վանաձոր» և «Սևան» քրեակատարողական հիմնարկների սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինների կողմից կազմակերպվել են միջոցառումներ՝ ուղղված ազատազրկված անձանց միջանձնային դրական հարաբերությունների ձևավորմանն ու կայունացմանը, ազատ ժամանակի արդյունավետ անցկացմանը և ֆիզիկական ակտիվության պահպանմանը։

«Վանաձոր» քրեակատարողական հիմնարկում իրականացվել է «Կինոհուշեր» թեմայով խաղ-մրցույթ, որի ժամանակ ազատությունից զրկված անձանցից կազմված թիմերը հին հայկական ֆիլմերի դրվագներով գուշակել են դրանց անվանումները՝ հընթացս նաև բացահայտելով իրենց համար բոլորովին անծանոթ հայկական ֆիլմեր։

«Սևան» քրեակատարողական հիմնարկում տեղի է ունեցել հերթական ֆուտբոլային դիմակայությունը հայ և օտարերկրյա ազատազրկված անձանց միջև։ Խաղն ավարտվել է 3։1 հաշվով՝ հօգուտ օտարերկրացիների։