Վերասոցիալականացմանն ուղղված հերթական միջոցառումները քրեակատարողական հիմնարկներում
սեպտեմբերի 02, 2019
ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկներում շարունակվում են իրականացվել ազատազրկված անձանց վերասոցիալականացմանն ուղղված տարաբնույթ ծրագրեր: Օրերս «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժինը այդ ծրագրերի շրջանակներում, ինչպես նաև դատապարտյալ կանանց առօրյան հնարավորինս լիարժեք և հագեցած դարձնելու նպատակով կազմակերպել էր սեղանի թենիս մարզային միջոցառումը: Մասնակիցներից Ռիմա Միրզոյանը, Արմինե Հայրապետյանը և Սվետա Կարապետյանը համապատասխանաբար զբաղեցրել են առաջին երեք տեղերը:
«Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկում էլ ազատազրկված անձանց համար կազմակերպվել էր շաշկու մրցաշար, որին մեծ ոգևորությամբ մասնակցել է 24 դատապարտյալ: Մրցանակային տեղերը գրավել են Գևորգ Գևորգյանը, Արմեն Մինասյանը և Դանիել Կարապետյանը:
Հաղթողները պարգևատրվել են պատվոգրերով: