Հոգևոր

Վերափոխման տոնը և Խաղողօրհնեքը՝ քրեակատարողական հիմնարկներում

օգոստոսի 15, 2023

Օգոստոսին Հայ առաքելական եկեղեցին մեծ շուքով նշում է Ս. Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնը, որը հայ եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկն է: Տոնին նվիրված պատարագից հետո բոլոր եկեղեցիներում կատարվում է Խաղողօրհնության կարգը:

Հայ առաքելական եկեղեցու բարեպաշտական արարողությունը նշվել է նաև Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Նուբարաշեն», «Դատապարտյալների հիվանդանոց», «Աբովյան», «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկների կրոնական անկյուններում, որտեղ հիմնարկների հոգևոր հայրերի ձեռամբ օրհնվել է խաղողը և բաժանվել բոլոր ազատազրկված անձանց։