Կրթական

Վկայականների հանձնում՝ քրեակատարողական ծառայության հոգեբաններին

սեպտեմբերի 23, 2025

ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությունում տեղի է ունեցել վկայականների հանձնման արարողություն։ Վկայականներ են ստացել Ծառայության կենտրոնական մարմնի և քրեակատարողական հիմնարկների հոգեբանները, որոնք մասնակցել էին վերապատրաստման դասընթացներին՝ «Հոգեախտորոշում և հոգեբանական բնութագրերի գրավոր ներկայացման հմտություններ», «Նեյրոլինգվիստիկ ծրագրավորում», «Հոգեբանական խորհրդատվություն», «Կոգնիտիվ-վարքային թերապիա» թեմաներով։

Դասընթացները կազմակերպվել էին ՀՀ ԱՆ «Իրավական կրթության և վերականգնողական ծրագրերի իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ «Քրեակատարողական հիմնարկների և պրոբացիոն ծառայության աշխատակիցների և հանցագործություն կատարած անձանց կարողությունների զարգացում» ծրագրի շրջանակում։

Վկայականների հանձնման արարողությանը ներկա էին Քրեակատարողական ծառայության պետի տեղակալ Վահե Նանուշյանը, կենտրոնական մարմնի սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետ Ցողիկ Ալեքսանյանը, ՊՈԱԿ-ի տնօրեն Գևորգ Սիմոնյանը և պաշտոնատար այլ անձինք։