Վրաց պատվիրակության այցի շրջանակներում
հուլիսի 01, 2016
Հուլիսի 1-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Լևոն Ավետիսյանն ընդունեց Վրաստանի Հանրապետության պատիժների կատարման, պրոբացիայի և իրավական օգնության հարցերի նախարարության պենիտենցիար դեպարտամենտի ղեկավար Զվիադ Միխանաշվիլու գլխավորած պատվիրակությանը:
Լ. Ավետիսյանը, ողջունելով հյուրերին, ներկայացրեց ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության ԱՊԿ բաժնի գործունեությունը, ինչպես նաև անդրադարձավ Հայաստանում պրոբացիոն ծառայության ներդրման աշխատանքներին:
Հանդիպման ընթացքում համաձայնություն ձեռք բերվեց երկու երկրների աշխատակիցների միջև կազմակերպել փոխադարձ այցեր պրոբացիոն ծառայության գործընթացին ծանոթանալու, փորձի փոխանակման և արդյունավետ համագործակցության նպատակով:
Հանդիպման ավարտին հյուրերը շրջեցին ՀՀ ԱՆ քրեակատարողական վարչության այլընտրանքային պատիժների կատարման բաժնում` ծանոթանալաով բաժնի և ենթակա բաժանմունքների գործունեությանը