Տեխնոլոգիական գիտելիքներ․ նոր հնարավորություններ «Սևան» ՔԿՀ ազատազրկված անձանց համար
մարտի 19, 2026
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայության և «Ներուժ» հասարակական կազմակերպության համագործակցությամբ «Սևան» քրեակատարողական հիմնարկում մեկնարկել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի 6-ամսյա դասընթացներ։
Դասընթացները վարում է «Ներուժ» հասարակական կազմակերպության տնօրեն Հրանտ Մանասյանը, որը, բացի առկա գործնական պարապմունքներից, ազատազրկված անձանց հետ աշխատելու է նաև առցանց ձևաչափով՝ ապահովելով շարունակական և արդյունավետ ուսուցում։ ՀԿ-ն նաև տրամադրել է անհրաժեշտ գույքն ու տեխնիկական միջոցները՝ ստեղծելով դասընթացների իրականացման համար համապատասխան պայմաններ։
Դասընթացներն իրականացվում են ազատազրկված անձանց աշխատանքային հնարավորությունների ընդլայնման, մասնագիտական հմտությունների ձեռքբերման և հետագա սոցիալական վերաինտեգրման խթանման նպատակով։