Մշակութային
Տերյանական պոեզիայի գաղտնիքներն ազատազրկված կանանց մեկնաբանությամբ
նոյեմբերի 22, 2022
Նոյեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկում ազատազրկված կանանց մասնակցությամբ, հիմնարկի սոցիալական, հոգեբանական և իրավական բաժնի աշխատակիցների նախաձեռնությամբ կազմակերպվել է տերյանական ցերեկույթ՝ «Սեր ու երգ է իմ հոգում, սիրո երգ է իմ հոգում» խորագրով։
Մասնակիցները նախ ներկայացրել են Վահան Տերյանի կյանքն ու գործունեությունը, նրա ստեղծագործությունների հիմնական մոտիվները, քննարկել են Տերյանի սիրո անկեղծությունն ու միայն նրա գրչին հատուկ մեղմությունը։ Այնուհետ ազատազրկված կանայք կատարել են երգեր, որոնք գրվել են պոետի բանաստեղծությունների հիման վրա։
Ցերեկույթի ավարտին ներկաներին բաժանվել են տերյանական շնչով պատրաստված և աշնանային գույներով հարուստ բացիկներ։