Մշակութային
Տոնական համերգային ծրագիր «Կոշ» քրեակատարողական հիմնարկում
մայիսի 13, 2019
Մայիսի 10-ին «Կոշ» քրեակատարողական հիմնարկում տեղի ունեցավ մայիսյան եռատոնին նվիրված միջոցառում: Հայրենասիրական և ժողովրդական երգերով հանդես եկավ «Ֆորտե» երաժշտական համույթը: Համերգային ծրագրի ընթացքում համույթի հանդիսավարը միջանկյալ խոսքում ներկայացրեց նաև Հայրենական մեծ պատերազմում և Շուշիի ազատագրման ժամանակ հայերի սխրագործությունների ու հերոսական դրվագների մասին փաստեր:
Տոնական համերգը բարձր տրամադրություն հաղորդեց դատապարտյալներին՝ արժանանալով բուռն ընդունելության: